ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Արամ Սարգսյան. «Ելք» դաշինքը Երևանի Ազատության հրապարակում շարունակելու է պայքարը

Արամ Սարգսյան. «Ելք» դաշինքը Երևանի Ազատության հրապարակում շարունակելու է պայքարը
01.03.2017 | 21:00

Հայաստանում իշխանությունները խոչընդոտում են Մարտի 1-ի բացահայտմանը՝ լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:


«Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից 8-ը հայտարարում են, որ, եթե իրենք գան իշխանության՝ բացահայտելու են Մարտի 1-ը: Սա ամրագրում է, որ Հայաստանում ՀՀԿ-ն խոչընդոտում է Մարտի 1-ի բացահայտմանը: Միևնույն ժամանակ, ես նույնիսկ անհարմար եմ զգում այս օրերին պատասխանել հարցին, թե, եթե մենք գանք իշխանության՝ կբացահայտենք, թե չէ: Որովհետև սա այն խնդիրն է, որ քաղաքական ուժը չպետք է հիշի ընտրությունների ժամանակ, պետք է ընթացքում ապացուցի, որ ինքն այս երկրի փոփոխությունները տեսնում է նման գործերը բացահայտած»,- ասաց նա: Նա նաև նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե իշխանությունները ընտրակեղծիքների գնան՝ «Ելք» դաշինքը Երևանի Ազատության հրապարակում շարունակելու է պայքարը՝ հանուն արդարության:

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ